Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանում հազվադեպ հանդիպող սիամական երկվորյակներ են ծնվել, հաղորդում է Indian Express-ը։
Երեխաները լույս աշխարհ են եկել Ամբայոգա նահանգի կլինիկաներից մեկում։ Նրանք ունեն ընդհանուր իրան և վերջույթներ, ընդհանուր լյարդ։
Ծնվելուց անմիջապես հետո նրանց միացրել են արհեստական շնչառության սարքեր։ Բժիշկները նաև հայտարարել են, որ նրանց առանձնացնելու և կյանքը փրկելու շանսեր չկան և փոքրիկները ծնվելուց մի քանի օր անց մահացել են։
Դեպքը շատ հազվադեպ հանդիպող վիճակ է և շատ լուրջ։ Այն պատահում է սիամական զույգերի միայն 10 տոկոսի մոտ։ Ասել է բժիշկ Սանջայ Բենսոդը, ով նշված կլինիկայի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավարն է։