Ադրբեջանում երկգլխանի եւ յոթոտանի հորթ է ծնվել
Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի գյուղերից մեկում երկգլխանի, յոթոտանի եւ երկպոչանի հորթ է ծնվել, տեղեկացնում է APA գործակալությունը: Մասնագետների խոսքով՝ նման դեպք Ադրբեջանում առաջին անգամ է գրանցվել:
Հորթուկին ծնել է Զախիր Շահբազովի կովերից մեկը: Տիրոջ խոսքով՝ կովը մինչ այդ երեք առողջ հորթ է ունեցել: Հատկանշական է, որ հորթը սեռ չի ունեցել: Կենդանին ծնվելուց ժամեր անց սատկել է: