Փրկարարները վատառողջ բնակչին շտապօգնության մեքենայից պատգարակով բարձրացրել են իր բնակարան
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:19-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 2-րդ հարկի իր բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1932 թ. ծնված Ե. Ս.-ին պատգարակով բարձրացրել են իր բնակարան: