Փրկարարները վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան են բարձրացրել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը ընկել է շքամուտքում և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.19:29-ին ստացված տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայության հերթապահ բժշկուհի Բարսեղյանին, իսկ ժ.19:45-ին՝ ԵՓՎ ՃԿԲ օպերատոր փ/ծ ավագ սերժանտ Ջոթյանին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն ընկել է լոգարանում. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***