Պաոլո Դի Կանիո. «Մանչեսթեր Սիթին» ցուցադրում է Եվրոպայում լավագույն ֆուտբոլը
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Պաոլո Դի Կանոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» խաղին:
«Այսօր Եվրոպայում լավագույն ֆուտբոլը ցուցադրում է «Մանչեսթեր Սիթին»: Թիմը կարողանում է ոչ միայն գերիշխել մրցակցի կիսադաշտում՝ թույլ չտալով նրան մի վայրկյան անգամ շունչ քաշել:
Նրան ի վիճակի են ակնթարթորեն երեք-չորս ֆուտբոլիստներով պաշտպանությունից գրոհից անցնել և խփել՝ անկախ նրանից, թե քանի մրցակից է իրենց դիմագրավում:
Եթե նույնիսկ դու «Ման Սիթիի» դեմ խաղում գնդակի վերահսկման աառավելություն ունես, ապա դա դեռ չի նշանակում, որ դու գերիշխում ես խաղում», ասել է Դի Կանիոն: