Յոահիմ Լյով. Եվրո-2016-ում լավագույն ֆուտբոլը ցուցադրում են Իտալիան և Գերմանիան
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը անդրադարձել է Եվրո-2016-ի 1/4 եզրափակչում Իտալիայի հավաքականի հետ խաղին:
«Դա կլինի հանդիպում երկու թիմերի միջև, որոնք լավագույն ֆուտբոլն են ցուցադրում Եվրո-2016-ում: Իտալիայի խաղն իսկապես տպավորիչ է:
Խաղը կլինի բաց, հարձակողական, հետաքրքիր և համառ: Պաշտոնական հանդիպումներում Իտալիայից վերջին շրջանում կրած պարտությունները շաբաթ օրը մեզ կօգնեն», ասել է Լյովը:
Նշենք, որ Գերմանիա-Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին` Բորդոյում, Երևանի ժամանակով 23:00-ին: