Պաոլո Մալդինին նշել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողներին
Իտալիայի հավաքականի նախկին ավագ Պաոլո Մալդինին նշել է 2014 թվականի աշխարհի առաջնության բարձր մակարդակը և լավագույն խաղացողնեին:
«Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը պատմության լավագույն առաջնություններից մեկն է: Կարծում եմ, որ ներկայումս մրցաշարի լավագույն խաղացողներն են Խամես Ռոդրիգեսը, Լիոնել Մեսսին, Արյեն Ռոբբենը և Նեյմարը: Եզրափակիչում կցանկանայի տեսնել Բրազիլիա – Արգենտինա խաղը: Թող, որ հաղթի ուժեղագույնը»,-նշել է Մալդինին: