«Իսլամական պետությունը» Ռոնալդուին սպառնալիք է հղել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆուտբոլային թեմայով նոր պաստառ է տարածել:
Քարոզչական թերթիկի վրա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատկերված է ծնկաչոք: Պորտուգալացու թիկունքում կանգնած է ահաբեկիչը՝ դանակը ձեռքում:
Պաստառի վրա գրված է. «Մեր խոսքերը այն են, ինչ՝ տեսնում եք, այլ ոչ թե այն, ինչ լսում եք: Դուք պարզապես սպասում եք: Մենք էլ ենք սպասում»:
Ավելի վաղը ԻՊ-ը «Ալահի թշնամի» էր անվանել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին և պաստառներ տարածել՝ Մեսիին ու Նեյմարին ուղղված սպառնալիքներով:
Բացի այդ, տարածվել են 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներ:


