«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար. Օլանդ
Այսօր` Փարիզում Իրաքի հարցով միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գործում են ոչ միայն Իրաքում, այլ նաև Սիրիայում և դրանով իսկ սպառնալիք են հանդիսանում ողջ Մերձավոր Արևելքի համար:
Իր ելույթում Օլանդն անհրաժեշտ է համարել խմբավորմանը գլոբալ պատասխան տալը: