1192 դիտում
11:57 28-10-2024
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Երկրում չկա գեթ մեկ ընտանիք, որի կարիքները հոգալու համար ծախս չի արվում պետական բյուջեից, հետևաբար մեր պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է բառի ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չպետք է թույլ տալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն, հատկապես, որ հայտնի հանգամանքների բերումով մեզ մոտ ծայրահեղացված դրսևորումներ կան: Ուտելը բարեկեցության մաս է, հատկապես, որ միջազգային հարթակներում շատ է ընդգծվում, որ սննդին հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Մարդու բարեկեցությունն ավելի համապարփակ հասկացություն է, որի մեջ մտնում է մարդու մշակութային կյանքի հասանելիությունից մինչև սննդի հասանելիությունը»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է հանընդհանուր բարեկեցությունը:
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է:
Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն, ու այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև, եթե պետության ժողովրդական ընկալումը սա չէ, ապա պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
11149 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
21807 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան