211652_close_icon
views-count2959 դիտում article-date 16:14 30-10-2017

Ֆրանսիայի դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների ուղղությամբ ձեռնարկվող քայլերով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների առնչությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր