211652_close_icon
views-count4572 դիտում article-date 13:10 25-01-2020

Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Հայաստանի Հանրապետությունը «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ: «[url=https://armenpress.am/arm/news/1002644.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 401 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ. Խնձոր - աճը 3240 տոննա կամ 32% Կեռաս - աճը 1440 տոննա կամ 35% Արքայանարինջ - աճը 2000 տոննա կամ 96% Թութ, թուզ, հաղ., մոշ - աճը 700 տոննա կամ 86% Ելակ, ազնվամորի - աճը 725 տոննա կամ 172% Բալ, հոն - աճը 150 տոննա կամ 27% Լոլիկ - աճը 4300 տոննա կամ 23% Վարունգ - աճը 6600 տոննա կամ 266% Ծաղկակաղամբ, բրոկոլի - աճը 1500 տոննա կամ 45% Բողկ - աճը 730 տոննա կամ 58% Սունկ - աճը 840 տոննա կամ 148% Պղպեղ - աճը 280 տոննա կամ 47% Սմբուկ - աճը 600 տոննա կամ 657% Ձմերուկ, սեխ - աճը 225 տոննա կամ 50% ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:

Նմանատիպ նյութեր