5934 դիտում
14:04 30-10-2017
ԱՄՆ-ն ռազմավարական միջուկային ուժերի վարժանքներ է սկսել՝ այդ մասին տեղեկացնելով Ռուսաստանին
ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի վարժանքները։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Մագիուրը։
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Ռուսստանը և ԱՄՆ-ն պարտավոր են իրար տեղեկացնել միջուկային խոշոր վարժանքների մասին, այնպես, որ Ռուսաստանը նախապես տեղյակ է եղել այդ մասին»,-նշել է Մազիուրը։
Ի տարբերություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նմանատիպ վարժանքներ անցկացնելու մասին նախնական տեղեկացվածություն ապահովելու պայմանավորվածություն չկա։
Global Thunder ծրագրի շրջանակներում մշակվելու են իրական ժամանակում պոտենցիալ սպառնալիքների դեմ ԱՄՆ-ի ԶՈՒ-ի արձագանքման ծրագրեր։ Վարժանքներին ներգրավված են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև կիբեռհնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
17:02 19-02-2023
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել՝ կիրառելով ռազմավարական ռմբակոծիչներ
1066 դիտում
23:14 31-07-2024
Ռուսաստանն անցկացնում է միջուկային ոչ ռազմավարական ուժերի վարժանքների 3-րդ փուլը
3498 դիտում
17:21 29-04-2017
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մասշտաբային ռազմածովային վարժանքներ են սկսել
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը