Մադագասկարի իշխանությունները բնակիչներին արգելել են պարել գերեզմաններից հանած հանգուցյալների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադագասկարի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Ֆամադիհանա ավանդական արարողությունից, որի ժամանակ պարում են գետնից հանած հանգուցյալների հետ:
Ֆամադիհանան ավանդաբար անցկացվում էր հունիսից մինչև հոկտեմբերը: Հանգուցյալին նրա հարազատները հանում են գերեզմանից, նոր սավանի մեջ փաթաթում, պարում հետը, հետո նորից տեղը դնում:
Կղզու բնակիչները այդ ավանդությունը ուրախություն են համարում, որի ժամանակ չի կարելի լաց լինել, բայց հանգուցյալին կարելի է պատմել վերջին նորությունների մասին:
Սակայն Մադագասկարի իշխանությունները անհանգստացած են երկրում մոլեգնող ժանտախտի համաճարակից: Երկրի ղեկավարությունը անհանգստացած է, որ հանգուցյալների արտաշիրումը միայն նպաստում է հիվանդության աճին:
«Եթե մարդը ժանտախտից մեռնում է, հետո նրան գերեզմանոցից հանում են պարելու համար, ապա վարակը կարող է տարածվել դիակին դիպչողների վրա», նշված է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Սակայն Մադագասկարի բնակիչները դատապարտել են այդ արգելքը, քանի որ Ֆամադիհանան համարում են «նախապապերից օրհնանք ստանալու միակ միջոցը»: