123197 դիտում
23:24 06-01-2020
Սիլիկյան թաղամասի գերեզմաններ այցելած հանգուցյալների հարազատներն ասում էին՝ գարշահոտությունը չվերացնելու դեպքում տապանաքարի վրա գրելու ենք՝ «Վեոլիա-ջուր»-ը «մեռել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, «Վեոլիա-ջուր» ընկերության անբարեխիղճ պաշտոնյաների քար-անտարբերության շնորհիվ Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող մոտ 2 կիլոմետրանոց հատվածում տիրում է գարշահոտություն, եւ կա վտանգ, որ հնարավոր է՝ համաճարակ բռնկվի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի Սիլիկյան թաղամասի գերեզմանների մոտից կեղտաջրերը հոսում ու ողողում են մի քանի կիլոմետր ճանապարհ, հասնելով մինչեւ Հաղթանակ թաղամասի բնակելի հատվածներ:
Գերեզմաններ այցելած մի քանի քաղաքացիներ իրենց զայրույթն էին հայտնում «Վեոլիա-ջուր» ընկերության նկատմամբ՝ ասելով. «Հիմա որ ասենք դրանց ուղեղի տրուբեքը ծակ ա, կասեն կպնում եք մեր արժանապատվությանը, հասկացանք, որ հանրապետության բազմաթիվ բնակավայրերում արել եք լավ գործեր, բայց շատ տեղերում էլ բարձիթողի վիճակ է տիրում, ո՞վ է տեսել 21-րդ դարում գաս հարազատների շիրիմներին՝ քիթ ու բերան փակած վիճակում, թողնես, «Վեոլիա-ջուր»-ը ինքնագովազդով զբաղվի, մինչդեռ այս տեսարանը մեզ այլ բան է հուշում:
Վաղը մեռելոց է, մի՞թե չեն պատկերացնում, թե ինչքան մարդիկ են գալու այստեղ ու այս հակասանիտարական վիճակին ականատես լինեն, մարդիկ գալու են իրենց հարազատների շիրիմներին ու ամենաքաղցր խոսքերն են շռայլելու «Վեոլիա-ջուր» ընկերության հասցեին, թող հանկարծ չփորձեն մեր ականջներին լապշա կախեն, թե խնդրին տեղյակ չեն, լավ էլ տեղյակ են, ուղղակի երեւի զբաղված են նոր տարվա սեղանին բուդ մաշելով, թե չէ զահլա ունեն, գան ու էս խնդիրը լուծեն:
Այս հարցում երեւի թե իր մեղավորությունն ունի նաեւ վարչական շրջանի ղեկավարությունը, ովքեր չեն փորձում «Վեոլիա-ջուր» ընկերությանը պարտավորեցնել, որպեսզի գոնե հանգուցյալների հարեւանությամբ գտնվող այս հատվածում վերացնեն գարշահոտությունը, ու եթե կարճ ժամանակում «Վեոլիա-ջուր»-ը խնդիրը չլուծի, կարելի է մի հատ մեծ տապանաքար սարքել, ու վրան գրել՝ «Վեոլիա-ջուր»-ը «մեռել է»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+