Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Հոկտեմբերի 29-ին, ժամը 03:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1938 թ. ծնված Մ. Փ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: