Իկեր Կասիլյասը՝ Ռոնալդուին. Պորտուգալիայում ինձ ավելի շատ են սիրում, քան՝ քեզ
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կատակել է «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ:
Նախօրեին Ռոնալդուն ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ իր օգտատերերին պատմել է, թե ինչ է դնելու դստեր անունը:
Եթերի ժամանակ Կասիլյասը չատով հաղորդագրություն է ուղարկել Ռոնալդուին. « Պորտուգալիայում ինձ ավելի շատ են սիրում, քան՝ քեզ»:
Ռոնալդուն ծիծաղել է և պատասխանել. «Իկեր, եղբայր, Պորտուգալիայում քեզ շատ են սիրում: Գրկում եմ»:
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտուի» հիմնական կազմում կորցրել էր տեղը՝ մարզման ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
"In Portugal, they love me more than you!"
— Omnisport (@OmnisportNews) October 28, 2017
Iker Casillas gatecrashed Cristiano Ronaldo's baby announcement to troll the #RealMadrid star! pic.twitter.com/jMVDI6fx5r



