Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հեռանում է ակումբից, հայտնել է իսպանական AS պարբերականը:
Կողմերը արդեն համաձայնություն են ձեռք բերել պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ, սակայն առայժմ հայտնի չեն դրա պայմանները:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով, պայմանագիրը խզելու նախաձեռնությունը պատկանում է Կասիլյասին, որը գտնում է, որ մեկ ակումբում երեք բարձրակարգ դարպասապահի առկայությունը շատ է: Կասիլյասը նկատի ունի այն, որ բացի իրենից և Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասից, թիմը կարող է համալրել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան:
Նշենք, որ Կասիլյասը առաջարկություններ ունի մոտ տաս ակումբից և իսպանացի դարպասապահը մտադիր է շարունակել իր կարիերան միայն եվրոպական ակումբում: