211652_close_icon
views-count5068 դիտում article-date 14:13 27-10-2017

Ազգային ժողովում հարգել են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 18-րդ տարելիցը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 18-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր