2734 դիտում
14:16 27-10-2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի բակում հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։
Ներկա են եղել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, այրին՝ Ռիմա Դեմիճյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում տեղադրված 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված «Բիբլիական Դավիթը» հուշարձանին։
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, 1 անձ՝ 14 տարվա ազատազրկման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
17:42 27-10-2021
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊԽՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
972 դիտում
15:05 27-10-2022
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
1129 դիտում
11:51 27-10-2023
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը