9013 դիտում
13:52 27-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԱԺ՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Ազգային ժողով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի այցը ԱԺ կապված էր 1999 թվականին հոկտեմբերի այս օրը ԱԺ-ում կատարված ոճրագործության զոհերի հիշատակը հարգելու հետ:
Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և մյուս պատգամավորների հետ ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին:
Մինչև ծաղիկներ խոնարհելը վարչապետը կարճ զրույց ունեցավ բակում հուշարձանի մոտ հավաքված Կարեն Դեմիրճյանի այրու, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր և մյուս զոհվածների հարազատների հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարչապետ Հ. Աբրահամյանը Ազգային ժողովից մեկնեց Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի շիրիմին, իսկ այնտեղից էլ մեկնեց Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի շիրիմին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
Նմանատիպ նյութեր
4298 դիտում
10:12 28-02-2020
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ