Նազարբաևը կիրիլյան այբուբենից լատինականին անցնելու հրամանագիր է ստորագրել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել ղազախերենի կիրիլյան այբուբենը լատինականով փոխարինելու մասին։ Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41773674]BBC[/url]-ին:
Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է այդ հարցով համապատասխան հանձնաժողով կազմել և գործընթացը ավարտին հասցնել մինչև 2025 թվականը։
Այբուբենի սպասվող փոփոխությունն առաջինն է վերջին 80 տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ղազախստանը սկսեց կիրառել կիրիլյան այբուբենը։
[img]http://shamshyan.com/ups/images/0557611001509096596475796.jpg[/img]