8572 դիտում
10:15 27-10-2017
Կարևոր հայտարարություն՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը խոսել է Հայկական լեռնաշխարհի և քրիստոնեության մասին. «Ամերիկայի ձայն»
«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»,- Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.
«Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»:
Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթաժողովին ներկա Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլև ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ.
«Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»:
Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արևելքից.
«Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի և Եփրատի ափերից մինչև Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»:
Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծում է՝ Հայկական, Սիրիական և Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունը ստաց են դեռևս առաջին դարում առաքյալներից, հետևաբար և կոչվում են՝ Առաքելական.
«Մայրս հայ է և մինչ օրս աղոթում է միայն հայերեն, նշում Սուրբ Ծնունդը Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ կապված է իր արմատներին: Դա պետք է հարգել և թույլ տալ մարդկանց պահպանել կապն արմատների հետ»:
Գագաթաժողովի կազմակերպիչներից՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը նշում է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պահպանության և այլ հարցերն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե քաղաքական այլ՝ բարոյական տեսանկյունից.
«Կարիք չկա ընտրություն կատարելու հզոր և արդար լինելու միջև, նման ընտրություն գոյություն չունի, մենք կարող ենք և պետք է լինենք հզոր և արդար»:
Իր ելույթում Մայք Փենսը ընդգծում է՝ ամերիկյան աջակցությունը վճռական է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պահպանման համար.
«Միացյալ Նահանգները միշտ կսատարի նրանց, ովքեր տառապանքներ են կրում իրենց հավատքի համար: Մենք միշտ նրանց ի սատար ենք կանգնելու»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4087743.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2924 դիտում
11:00 02-12-2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
12255 դիտում
20:42 27-07-2017
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ին այցելում է Վրաստան
14740 դիտում
22:41 31-07-2017
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանեց Թբիլիսի
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը