Ռումինիայում մարզիչը ֆուտբոլիստին ծեծել է հենց խաղի ժամանակ. տեսանյութ
Ռումինական KCMC ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Լիվիու Պետրաչեն հենց խաղի ժամանակ ծեծի է ենթարկել իր ֆուտբոլիստներից մեկին:
Մարզիչը ձեռքով և ոտքով մի քանի հարված է հասցրել 16-ամյա Կոդրին Տիգրիշեին, երբ նա նստած է եղել պահեստայինների նստարանին:
Ավելի ուշ պարզվել է, որ մարզիչը նման դաժանություն է ցուցաբերել նրա համար, որ նախօերին ֆուտբոլիստը առանց զգուշացնելու գնացել «Մակդոնալդս» և այնտեղ համբուրգեր կերել:
Միջադեպի տեսագրության տարածումից հետո ակումբի ղեկավարությունը անմիջապես աշխատանքից հեռացրել է մարզչին, իսկ ահա ֆուտբոլիստի հայրը պատրաստվում է դատի տալ նրան: