211652_close_icon

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում խուզարկություն է կատարվել

views-count9292 դիտում article-date 15:35 26-10-2017
Մոսկվայի Լոմոնոսովի պողոտայում գործող Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնի շենքում ստուգումներ են անցկացվել։ Այդ մասին «Звезда» հեռուստաալիքին հայտնել է թատրոնի գրականության մասով ղեկավար Նատալյա Կորնեևան, փոխանցում է kommersant.ru-ն։ Նրա խոսքով՝ ստուգումներ են կատարվել հաշվապահական բաժնում։ Պարզ չէ, սակայն, թե ինչի հետ են կապված նշված գործողությունները։ Նախօրեին Ա. Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ թատրոն են ժամանել անհայտ անձինք, վերցրել բոլոր հաշվապահական փաստաթղթերը։

Նմանատիպ նյութեր