Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում:
Ս. թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացվի «Սրճարան» Կյանքը վարդագույն լույսի ներքո» /ըստ Լ. Գոլդշտեյնի/ բեմադրությունը: