211652_close_icon
views-count2306 դիտում article-date 14:20 26-10-2017

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. tert.am

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում Արտուշ Գաբրիելյանի վարույթում, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/Artush-Gabrielyan/2522728]tert.am[/url]-ը։ 11 ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և մեղադրանքների ապացույցները ներկայացնելու մասին: 11 ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանի ու Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց`հիմնավորելով, որ գործն անջատելու մասին որոշման մեջ դատավորը ոչ օրինապահ է համարել իր պաշտպանյալներին: Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը` համարելով, որ այն անհիմն է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/Artush-Gabrielyan/2522728]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր