211652_close_icon
views-count649 դիտում article-date 09:12 29-11-2026

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ին և 2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Դեկտեմբերի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի և 2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Նմանատիպ նյութեր