Ադրբեջանի Գյանջա քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի քրեական ներկայացուցիչների միջև, հաղորդում է Haqqin.az-ը։
Քյապիզի շրջանում գործող «Միրաժ» թեյարանում միմյանցից հաշիվ պարզելու համար հավաքվել են 27-ամյա Գուրբան Գուրբանովը, 27-ամյա Թուրալ Ալիևը, 30-ամյա Էդգար Նասիրովը և 39-ամյա Նամիգ Քարիմովը։
Կրակոցների հետևանքով վնասվածքներ է ստացել Նասիրովը և տեղափոխվել հիվանդանոց։
Գուրբանովը փորձել է հատել երկրի սահմանը, սակայն ձերբակալվել է անցակետերից մեկում։ Մյուսներին հաջողվել է թաքնվել։