Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել այս գիշեր, հաղորդում է report.аz-ը։
Ըստ տեղեկությունների՝ իրար հետ փորձել են հաշիվ մաքրել երկու հանցավոր խմբավորումներ, ինչի ժամանակ էլ հնչել են փոխադարձ կրակոցներ։
Դեպքը, որին մասնակից է եղել 15-20 մարդ, տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի Աղա Նեյմաթուլլի անվան փողոցում։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Իրավապահները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։
Այլ մանրամասներ կայքը չի հաղորդում։