Հրապարակվել է Ադրբեջանում «քրեականների» միջև «ռազբորկայի» տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական Eni Musavat թերթի խմբագրությունը տեսագրություն է հրապարակել Գյանջայի թեյարաններից մեկում 2 օր առաջ քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հաշվեհարդարից, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քյապիզի շրջանում գործող «Միրաժ» թեյարանում միմյանցից հաշիվ էին փորձել պարզել 27-ամյա Գուրբան Գուրբանովը, 27-ամյա Թուրալ Ալիևը, 30-ամյա Էդգար Նասիրովը և 39-ամյա Նամիգ Քարիմովը։
Գուրբանովը դանակով հարվածել էր Նասիրովին, երբ նա փորձել էր իր մոտ եղած հրազենից կրակել, իսկ Քարիմովը հասցրել էր 1 կրակոց արձակել։