Կրիշտիանու Ռոնալդու. Ռուսաստանն ինձ հաջողություն է բերում
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Ռուսաստանում անցկացվող մրցումներում իրեն հաջողություն է ուղեկցում:
«Ես Ռուսաստանում բազմիցս եմ խաղացել, հենց Մոսկվայում եմ նվաճել իմառաջին Չեմպիոնների լիգան: Ռուսաստանն ինձ հաջողություն է բերում: Թեպետ վերջին անգամ մի քիչ չստացվեց. մենք չկարողացանք նվաճել Կոնֆեդերացիայի Գավաթը, սակայն ընդհանուր առմամբ դա հետաքրքիր և օգտակար փորձ էր»:
Ռոնալդուն ընդգծել է, որ Պորտուգալիայի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնությունում ֆավորիտ չի համարվում:
«Մենք Եվրոպայի չեմպիոններ ենք, դա մեծ սպասելիքներ է ստեղծում: Սակայն կրկնելու եմ այն, ինչ ասել եմ Եվրոպայի առաջնությունից առաջ. Պորտուգալիան երբեք խոշոր մրցաշարերի ֆավորիտ չի հանդիսանում:
Կան թիմեր, որոնք տեսականորեն մեզանից ուժեղ են, նրանց վարկանիշն ավելի բարձր է, հեղինակությունը բարձր է, այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի համեստ լինենք, սակայն մենք միշտ ի վիճակի ենք անակնկալ մատուցել», ասել է Ռոնալդուն:


