Կրիշտիանու Ռոնալդու. Ես ռեկորդներ չեմ փնտրում, այդ ռեկորդներն են ինձ գտնում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում «Մալմյոյի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/09/72411/]հաղթանակից [/url](8:0) հետո մեկնաբանել է իր հերթական ռեկորդը մրցաշարում:
«Ես ռեկորդներ չեմ փնտրում, այդ ռեկորդներն են ինձ գտնում:
«Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա ես դրա համար չեմ տառապում: Ես գոհ եմ այս մրցաշրջանում իմ մրցելույթներից, չնայած նրա մեկնարկում որոշ խնդիրներ ունեցա:
Այժմ ես ավելի վստահ եմ, իմ ուժերին, իսկ թիմն էլ ինձ շատ է օգնում», ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Ռոնալդուն պոկերի հեղինակ դարձրեց և ՉԼ-ի խմբային փուլում իր գոլերի քանակը հասցրեց 11-ի և Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց: Բացի այդ, Ռոնալդուն 11 րոպեում հեթ-տրիկ էր արել, ինչը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ ամենաարագ հեթ-տրիկն էր: