211652_close_icon
views-count4126 դիտում article-date 16:45 28-02-2016

Կրիշտիանու Ռոնալդու. Ինձ սխալ են հասկացել, ես իմ թիմակիցներից ավելի լավը չեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր սկանդալային [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78225/]հայտարարությունը[/url]: Հիշեցնենք, որ պորտուգալացին ասել է, որ «Ռեալը» առաջին տեղում կլիներ, եթե իր թիմակիցները իր մակարդակի խաղացողներ լինեին: «Երբ ես դա ասում էի, նկատի ունեի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, այլ ոչ թե` խաղամակարդակը: Ես ոչնչով լավը չեմ «Ռեալի» մյուս խաղացողներից», ասել է Ռոնալդուն: Ի դեպ, հաշվի առնելով իր հայտարարություններին հետևած մեծ աղմուկը, Ռոնալդուն ինքն է զանգահարել Marca-ի խմբագրություն և հայտնել այս խոսքերը:

Նմանատիպ նյութեր