Դիլիջանի ոլորաններում մեքենան 20 մետր գլորվել է ձորը. ղեկին եղել է 83-ամյա տղամարդ. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) «ՎԱԶ 2106» մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 83-ամյա Գ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը եւ ուղեւոր՝ 75-ամյա Գ. Բ.-ն, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի