32-ամյա վարորդը Toyota Prado-ով, «Չայնիի ոլորաններում» մերկասառույցի պատճառով 90 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
                        Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում, Մալաթիա բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից:
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ժամը 02:10-ի սահմաններում,  Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Հայկ Պետրոսյանը վարելով Toyota  Prado մակնիշի 30 ՍՍ 010 համարանիշի ավտոմեքենան Երևան Սևան- ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում «Չայնիի ոլորաններում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել երկաթե արգելապատնեշներին և 90 մետր գլորվել ձորը: 
Վթարի հետևանքով Վարորդ Հ.  Պետրոսյանն ու ուղևոր Աշտարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Նավասարդ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն,  որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները,  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակն գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների օգնությամբ: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ  Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում,  ով վթարի վայրում ղեկավարել է քննչական աշխատանքները:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու վարորդի կողմից արագության գերազանցումը: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


