Կատաղի բախումներ՝ իրաքյան բանակի և քրդական փեշմերգի միջև
Իրաքյան Քըրքուք քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում բախումներ են տեղի ունեցել իրաքայնբանակի և քրդական զինված խմբավորումների անդամների միջև, հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։
Նշվում է, որ կատաղի մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ «ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիա ապստամբների ջոկատները փորձել են առաջանալ դեպի Քըրքուքից ոչ հեռու գտնվող բնակելի շրջաններից մեկը։
Փեշմերգի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է կանխել գրոհը և հրդեհել 2 զրահապատ մեքենա։
Քրդերը նաև հայտնել են, որ շիա ապստամբները գրոհի ժամանակ կիրառել են ամերիկյան արտադրության զենք։