Բախումներ են տեղի ունեցել քրդական և թուրքական զինված խմբերի միջև․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, թուրք զինվորների ու Քրդական կուսակցության զինյալների միջև բախում է տեղի ունեցել։
Զինված բախումը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Չուքքուրջա բնակավայրում։
Գործողությունների հետևանքով զոհվել է թուրքական զինված ուժերի 3 զինվոր։ Կան նաև վիրավորներ։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։