Քրդական ջոկատների և իրաքյան բանակի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻՊ-ի դեմ պայքարի օպերացիային մասնակցելու շուրջ
Քրդական փեշմերգի և Իրաքի բանակի հրամանատարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել ԻՊ-ից Էլ-Խուվեյջա քաղաքն ազատագրելու օպերացիային մասնակցելու վերաբերյալ։
Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել է, որ համաձայնագրի կնքմանը ներկա են եղել նաև միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներ։
Ըստ գործարքի՝ փեշմերգի ջոկատները պետք է ճանապարհ բացեն Քըրքուք քաղաքի հարավային մասը, որը վերահսկվում է հենց քրդական ջոկատների կողմից, ինչպես նաև նշված շրջանում բնակիչների համար «կազմակերպեն անվտանգ միջանցքներ»՝ քաղաքից դուրս գալու համար;
Ըստ համաձայնագրի՝ քրդերը չպետք է հեռանան մարտի գոտուց