211652_close_icon
views-count1570 դիտում article-date 09:28 17-01-2026

Մարտեր՝ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև

Սիրիական Դեյր Հաֆեր քաղաքը երեկ՝ հունվարի 16-ին, Դամասկոսին դաշնակից խմբավորումների կողմից դարձյալ հայտնվել է ինտենսիվ հրետանային կրակի տակ: Հարձակումների ինտենսիվությունը գնալով աճել է: Այս մասին հայտնել են քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունից։

«Քաղաքը Դամասկոսին դաշնակից խմբավորումների կողմից ինտենսիվ հրետանային կրակի տակ է։ Ռումբերը հարվածել են քաղաքի մի քանի բնակեցված թաղամասերի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասներն այս պահի դրությամբ հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր