Լևոն Հայրապետյանի քրեական գործի դատաքննությունը հետմահու կշարունակվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն: Այդ մասին ռուսական պարբերականներից մեկին հայտնել է նրա դուստրը:
Վերջինս պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում՝ ծնողների կողքին։
Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը»,-գրում է թերթը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]