15640 դիտում
16:22 10-04-2014
Կենտրոնի դատարանում սկսվելու է Ժողինստիտուտի 18-ամյա ուսանողի սպանության գործի դատաքննությունը
Վաղը՝ ապրիլի 11-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է 2013 թվականի ապրիլի 9-ին Երևանում 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը վարելու է նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Մեղադրյալի աթոռին նստած են Երևանի թիվ 3-րդ դպրոցի 11-ի դասարանի աշակերտ, Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 16-ամյա Հայկ Աղամալյանը և ևս 1 հոգի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Նշված քրեական գործը հարուցվել էր ապրիլի 9-ին Երևանի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հայրապետյանի մահվան փաստով։ Այդ օրը՝ Տերյան փողոցում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ շտապօգնության բրիգադը Տերյան փողոցից երիտասարդին տեղափոխում էր հիվանդանոց, նա ճանապարհին մահանում է։ Տ. Հայրապետյանը սովորում էր Երևանի Տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում։ [url=https://shamshyan.com/old/arm/from/454/filter/shamshyan/2013-04-10-shamshyan-student.html]Նույն օրը[/url] Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ տվյալներ իրացնելով, բացահայտել էին Երևանում տեղի ունեցած 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանությունը և ձերբակալել 16-ամյա Հայկ Աղամալյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7789 դիտում
19:23 24-06-2014
Կենտրոնի դատարանում ցուցմունք տվեց 18-ամյա ուսանողի սպանության հիմնական կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ