3900 դիտում
16:18 12-03-2014
Դերասանների մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քր.գործի դատաքննությունը կրկին հետաձգվեց. Aravot.am
Այսօր՝ մարտի 12-ին, Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է լիներ ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ դերասանների վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության առաջին նիստը՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/12/439731/]Aravot.am[/url]-ը:
Դատական նիստը դեռ չսկսված՝ մեղադրվող կողմը հրաժարվեց իր հանրային պաշտպանի՝ Անդրանիկ Մնացականյանի ծառայությունից, նշեց, որ այլ պաշտպանի ծառայությունից է օգտվելու: Գործով նոր պաշտպան ներկայացավ Փաստաբանների պալատի անդամ Սիմոն Ամիրխանյանը: Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ չի ծանոթացել քրեական գործի նյութերին: Տուժողի ներկայացուցիչները պաշտպանի՝ դատի հետաձգման խնդրանքը չառարկեցին:
Դահլիճում նկատվեց դժգոհություն: Դատավորին նաեւ ներկայացան երեք երիտասարդ. նրանք գործով վկաներ էին, ասացին, որ դատարան իրենց միջոցներով են հասնում, ինչը խնդիր է նրանց համար, նաեւ ժամանակ չունեն, քանի որ ուսանող են եւ նաեւ նկարահանման փորձերի են լինում, ժամանակի խնդիր ունեն, խնդրեցին դատավորից, որ հաջորդ նիստին չմասնակցեն, ցուցմունքն արդեն տվել են եւ ավելացնելու ոչինչ չունեն: Դատավոր Գագիկ Սարգսյանը երիտասարդներին բացատրեց, որ գործով ներգրավված վկաները պետք է անպայման դատական նիստին ներկայանան, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է լինելու ոստիկանության միջամտությունը նրանց բերման ենթարկելու համար:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/03/12/439731/]այստեղ[/url]:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/old/arm/2013-12-06-accident.html]վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,[/url] 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով՝ 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15628 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35888 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց