211652_close_icon

Ամերիկուհին 32 հազ. եվրո է վճարել, որպեսզի մեկ օր անցկացնի Ռոնալդուի հետ

views-count45165 դիտում article-date 21:28 17-10-2017
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակչուհիներից մեկը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մեկ օր անցկացնելու հնարավորություն է ստացել: Հանուն դրա ամերիկուհին 32 հազար եվրո է ներդրել բարեգործական աճուրդում, որը կազմակերպել էր պորտուգալացի ֆուտբոլիստը: Այժմ ամերիկուհին, որի անունը չի հրապարակվում, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում «Ռեալի» առաջիկա տնային խաղերից մեկի երկու VIP տոմսեր կստանա, բացի այդ՝ մադրիդյան ակումբի մարզաբազայում կկարողանա ժամանակ անցկացնել, ինչպես նաև անձամբ շփվել Ռոնալդուի և վերջինից ինքնագիր ստանալ:

Նմանատիպ նյութեր