9913 դիտում
21:11 17-10-2017
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով
Թուրքիայում դեռևս անցյալ տարվա ամառվանից ուժի մեջ մտած արտակարգ դրության ռեժիմը 5-րդ անգամ երկարացվել է ևս 3 ամսով: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը պարբերաբար դեմ են արտահայտվել երկրի ընդդիմադիր գործիչները, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, որը բազմիցս շեշտել է, որ դա վնաս է հասցնում երկրի տնտեսությանը:
Արտակարգ դրությունը վերացնելու թեմայով Թուրքիային պարբերաբար կոչեր են հղել նաև եվրոպական մի շարք կառույցներ և ՄԱԿ-ը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդեցին զանգվածային ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվեցին բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն:
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
11:53 20-07-2016
Ֆրանսիայում կես տարով երկարաձգվել է արտակարգ դրությունը
6950 դիտում
19:33 17-07-2017
Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը