Ուկրաինական Ուժգորոդում իր կաբինետում սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ուկրաինական Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր աշխատասենյակում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն, 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը:
Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները:
Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին:
Ա. Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողն է եղել:
ԽՍՀՄ սպորտի վարպետը բռնցքամարտի գծով ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում և դարձել համամիութենական մրցումների հաղթող, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր: