Ժոզե Մոուրինյո. Ձգտելու ենք հաղթել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Մեր միակ նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: «Բենֆիկայի» հետ խաղում կձգտենք հաղթել:
«Բենֆիկան» բարդ մրցակից է: Նրանց արդյունքները Չեմպիոնների լիգայում չեն արտացոլում թիմի իրական ուժը: «Բենֆիկան» ուժեղ թիմ է», ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Բենֆիկան» առաջին երկու խաղերում պարտվել է ԲԿՄԱ-ին (1:2) և «Բազելին» (0:5):


