«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է Անգլիայի մեկնարկող առաջնությունում թիմի նպատակները:
«Մենք մեզ համարում ենք չեմպիոնական տիտղոսի հավակնորդ: Գիտեմ, որ մյուս թիմերն էլ նմանատիպ ամբիցիաներ ունեն: Եթե չեմպիոն դառնա մեզանից ուժեղը, ուրեմն հրաշալի է, դա ֆուտբոլ է:
Սակայն ներկա պահին մենք` «Մանչեսթեր Յունայթեդը», այլ կերպ չենք կարող ասել: Մենք պայքարելու ենք տիտղոսի համար», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 2016/17 առաջնության մեկնարկային տուրում կհանդիպի «Բորնմութի» հետ` օգոստոսի 14-ին: