Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հոկտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի 39 հասցեին հարակից տարածքում այրվել է 400 քմ չոր խոտածածկույթ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Վերին Հանդ» կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 60 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: