37168 դիտում
14:04 15-10-2017
Երևանում 24-ամյա վարորդը Toyota-ով բախվել է հաստաբուն ծառին. 5 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հայկ Դալլաքյանը իր վարած Toyota մակնիշի 429 AC 61 համարանիշի ավտոմեքենայով Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Զարուհի Ապերյանը, 25-ամյա Անահիտ Սհոյանը, 23-ամյա Արման Հովհաննիսյանը, 31-ամյա Քրիստինա Հովհաննիսյանը և 18-ամյա Արմինե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է «Միլենա» տաքսի ծառայության կողմից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
16:27 21-02-2014
Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց